ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Բանկը թողարկել էր 6,5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք տրանշ: Դրամային թողարկումների արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին երեք տարվա համար կազմում է 13.75%, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Դոլարային պարտատոմսերի
եկամտաբերությունը սահմանվել է 8.3%, իսկ առաջին երեք տարիներից հետո այն կհաշվարկվի SOFR տոկոսադրույքի հիման վրա։ Յունիբանկն առաջինն էր Հայաստանում, որ թողարկեց անժամկետ պարտատոմսեր: Նոր գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր արժեթղթերի հայաստանյան շուկայի համար։ Անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս երկարաժամկետ հեռանկարում ստանալ կանոնավոր եկամուտ։ Հատկանշական է, որ պարտատոմսերի ամբողջ ծավալը տեղաբաշխվեց հաշված օրերի ընթացքում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է
առաջարկի գրավչությունը և ներդրողների բարձր վստահությունը Յունիբանկի նկատմամբ։The post Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում first appeared on ArmBanks.am.
Сообщает armbanks.am
Опубликовано: 21:34, 25.02.2026
Новость из рубрики: Авто
Поделиться новостью:
21:34, 25 Фев «ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ...
21:34, 25 Фев Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆ...