«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը կապիտալի շուկա։ Ցուցակելով իր պարտատոմսերը՝ «Գլոբբինգ» ՍՊԸ-ն դարձավ իր ոլորտը ներկայացնող առաջին ընկերությունը AMX-ում։ Այս մասին հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։ «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի անվանական, արժեկտրոնային


դրամային և դոլարային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, համապատասխանաբար՝ -1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 30,000 հատ, -2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, տարեկան 8․25%


արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 20,000 հատ։ Ներդրողներն արդեն փետրվարի 27-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ Պարտատոմսերի ցուցակման պահից կարող է թույլատրվել նաև նշված պարտատոմսերով հասցեական


առևտրի իրականացումը և ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 12-ից 2026 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի միջոցով։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով, օնլայն


առևտրի ոլորտի առաջատար ընկերության մուտքը կապիտալի շուկա կարևոր ազդակ է ինչպես մասնավոր հատվածի զարգացման, այնպես էլ Հայաստանի ներդրումային միջավայրի խորացման տեսանկյունից։ «Այս թողարկումը վկայում է ընկերության կորպորատիվ կառավարման և երկարաժամկետ ռազմավարության հասունացման մասին։ Նման


ընկերությունների ակտիվացումը կապիտալի շուկայում ձևավորում էնոր վստահություն և կարող է դառնալ օրինակելի նախադեպ այլ արագ աճող բիզնեսների համար՝ դիտարկելու պարտատոմսային ֆինանսավորումը որպես կայուն և մրցունակ այլընտրանք»,-ասել է նա։ «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ խորհրդի նախագահ և Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ տեղաբաշխման ժամկետից շուտ ավարտը ներդրողների բարձր վստահության ցուցիչ էր: « Հատկապես ոգևորիչ էր, որ ընկերության պարտատոմսերի ավելի քան


90%-ը ձեռք են բերել ֆիզիկական անձինք, ինչը համարվում է բացառիկ բարձր ցուցանիշ ներդրումային ոլորտում»,-ասել է նա՝ հավելելով, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են Գլոբբինգի հետագա զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանը։ Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ Կոնվերս Բանկը հետևողական քայլեր է ձեռնարկում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝


աջակցելով այն ընկերություններին, որոնք պատրաստ են երկարաժամկետ և կառուցվածքային ֆինանսավորման։ «Կարևոր և տպավորիչ էր հատկապես հանգամանքը, որ պարտատոմսերի մոտ 90 տոկոսը տեղաբաշխվել էր ֆիզիկական անձ ներդրողների շրջանում` գերազանցապես ConverseMobile հավելվածով»,-նշել է նա։ Պարտատոմսերից ներգրավված միջոցներն ընկերության կողմից օգտագործվելու են Հայաստանում և Ղազախստանում լոքերների ցանցի և ինովացիոն սպասարկման սրահների


աննախադեպ ընդլայնման, նոր ծառայությունների ներդրման, վերաֆինանսավորման և թվային լուծումների կիրառման ուղղությամբ: Հայաստանի ֆոնդային բորսայի մասին Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է


բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։The post «ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ


դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում first appeared on ArmBanks.am.


«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Сообщает armbanks.am

 

Опубликовано: 21:34, 25.02.2026

 

Новость из рубрики: Авто

 

Поделиться новостью: Поделиться новостью в Facebook Поделиться новостью в Twittere Поделиться новостью в VK Поделиться новостью в Pinterest Поделиться новостью в Reddit

 
 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 21:34, 25 Фев Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասց...

Գլոբբինգը Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը 21:34, 25 Фев Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆ...